Վաղարշապատ-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել, առաջացել է վառելիքի արտահոսք․ տուժած կա

28/05/2025 08:42 Ներքին կյանք

Մայիսի 27-ին, ժամը 23:03-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի «Նռենի» ռեստորանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 1-ին  կմ-ին բախվել են «Nissan» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինից առաջացել է վառելիքի արտահոսք:

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում շտապօգնության աշխատակիցների կողմից ստացել է առաջին բուժօգնություն, այնուհետև տեղափոխվել բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը և հերթապահել մինչ արտահոսքի դադարելը։

–00—ՍՊ