Հովիկ Հովսեփյանի քրոջն ազատել են աշխատանքից․ «Հրապարակ»

28/05/2025 08:17 Ներքին կյանք

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրամանով աշխատանքից ազատվել է Երևանի «Դավթաշեն» առողջության կենտրոնի տնօրեն Ջեննի Հովսեփյանը: Ջեննի Հովսեփյանի ազատման պատճառը, ըստ հրամանի, նրա հետ աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտն է:

Ջեննի Հովսեփյանը Հովիկ Հովսեփյանի քույրն է, որը երկար տարիներ զբաղեցրել է  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության պետի պաշտոնը: Նրա նկատմամբ քրեական վարույթ կա հարուցված, նա 2018 թվականին մեկնել է Հայաստանից և այլևս չի վերադարձել: Ոչ միայն Հովսեփյանի քրոջ, այլ նաև փեսայի դեմ այս տարիներին հեղափոխական իշխանությունների կողմից որոշակի գործընթացներ հարուցվեցին:

–00—ՍՊ