Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն կկատարվի

27/05/2025 18:49 Ներքին կյանք

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ֆուչիկի և Մարգարյան փողոցների խաչմերուկում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մասնավորապես՝ Մարգարյան փողոցում՝ Բաշինջաղյան փողոցից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը:

–00—ՅՄ