Վարդան Ղուկասյանին (Դոգ) մեղադրում են մանկապղծության մեջ․ «Հրապարակ»
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

«Հրապարակի» զրուցակիցը ԴՕԿ կուսակցության նախագահ Անույշ Խուդավերդյանն է:
-Ե՞րբ տեղի կունենա Վարդան Ղուկասյանի դատական նիստը: Ի՞նչ փուլում է այն, ի՞նչ տեղեկություններ ունեք ԱՄՆ-ից:
– Նորությունն այն է, որ դատական նիստը տեղի կունենա ամսի 28-ին: Գործը ծավալուն է, կարող է մի քանի օր տևել այն, ինչպես գիտենք՝ այսքան երկարաձգման պատճառը փաստերի առկայությունն էր, որ պետք է ապահովեինք: Սպասենք, տեսնենք, թե ինչ տեղի կունենա: Կարծում եմ, որ արդարությունն անպայման կհաղթի, քանի որ ինչ հերյուրանքներ որ ուղարկել է ՀՀ դատախազությունը Ղուկասյանի մասին, ոչ մի կապ չունեն իրականության հետ: Այս ստահակների բոլոր արարքների պատասխանները կան: Ղուկասյանին մեղադրում են մանկապղծության մեջ: Այնքան հիմար են, որ չեն հասկանում՝ ԱՄՆ-ից Հայաստան ի՞նչ մանկապղծություն կարող էր լինել:
– Կոնկրետ ի՞նչ մանկապղծության մասին է խոսքը:
– Մոտ երկու տարի առաջ Վարդան Ղուկասյանը մի տեսանյութ հրապարակեց, թե ինչպես է Գավառում մայրը երեխաներին ենթարկում սեռական բռնության, հետո նկարում այդ ամենը և գումարի դիմաց այստեղ-այնտեղ ուղարկում այդ տեսանյութերը: Վարդան Ղուկասյանի հաղորդումից հետո այդ կինը կալանավորվեց, գուցե Ղուկասյանը չպետք է բաց տեսանյութը տեղադրեր, պետք է երեխաների դեմքը փակեր, նրա միակ սխալը դա է եղել, այժմ դա համարում են մանկապղծություն և տարածում են կեղծ տեղեկություններ, բայց Վարդան Ղուկասյանը կանխել է բազմաթիվ մանկապղծություններ, տեսնում էինք, թե ինչպես է եթերի ժամանակ զանգահարում տարբեր տեղեր, հարցեր լուծում, մինչև անգամ զինվորի մորից գերեզմանաքարի համար գումար էին ուզել՝ 17 հազար դոլար, Վարդանի եթերի շնորհիվ ձերբակալեցին գումար պահանջողին: Նա այնքան բարի գործեր է արել՝ բոլոր խավերի համար, իսկ ինչո՞ւ այդ բարի գործերը չեն ներկայացնում ԱՄՆ:
– Իսկ կոնկրետ ո՞ւմ բողոքի հիման վրա է ՀՀ դատախազությունը սկսել զբաղվել Ղուկասյանի հարցով:
– Նա ինքը դուրս կգա, ամեն ինչ կասի: ԱՄՆ դիմողը եղել է դատախազությունը: Տարբեր միջազգային ատյանների են դիմել, հետախուզում և այլն, ընկել են այդ մարդու հետևից, որովհետև նա է միակ ռադիկալ երրորդ ուժը: Օրվա կտրվածքով հազարավոր զանգեր եմ ստանում, մարդիկ անհանգստանում են, սպասում են, որ արդարությունը հաղթելու է: Նախկին և ներկա իշխանությունները դիակ են հասարակության համար, մարդիկ նոր ուժ, նոր դեմք են ուզում տեսնել:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ