Թասիբ կա՞, բա Փաշինյանն ասում էր՝ հարկատուն հերոս է, մենք էլ հարկատու ենք, դե մեր խնդիրը լուծե՛ք

27/05/2025 11:21 Ներքին կյանք

Մեր խնդրանքն էս ա, որ բեռնափոխադրողներին ընդառաջեն, հայ լոգիստներին բերեն նենց դաշտ, որ հայերի հետ աշխատեն, ոչ թե վրացիների: Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ ասաց ակցիայի մասնակիցը:

«Մեր հայկական մեքենաները 2 ամիս է Վրաստանում կանգնած են, բաց չի թողում վրացին: Բա մեր հայ լոգիստները խ՞ի են վրաց մեքենաներ բարձում՝ հայերին անտեսելով: Թասիբ կա՞, չէ որ վարչապետ Փաշինյանն ասում էր՝ հարկատուն հերոս է, մենք էլ հարկատու ենք, դե մեր խնդիրը լուծե՛ք»,- նշեց քաղաքացին:

Մանրամասները՝ տեսանյութում:

–00–ԱՀ