ՆԳ նախարարին շնորհվել է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության բարձրագույն կոչում

26/05/2025 15:07 Ներքին կյանք

Քաղաքացիական պաշտպանության ոլորտում ունեցած նշանակալի ներդրման համար ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին շնորհվել է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության բարձրագույն կոչում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քաղաքացիական Պաշտպանության Միջազգային Կազմակերպությունը՝ ICDO-ն, հիմնադրվել է 1931 թվականին, որին անդամակցում է 61 երկիր։ Հայաստանը կազմակերպությանը անդամակցում է 1994 թվականից։

Նշված բարձրագույն կոչմանն են արժանանում պետությունների քաղաքացիական պաշտպանության պատասխանատու կառույցների ղեկավարներ՝ ոլորտի զարգացման ուղղությամբ ներդրած ավանդի համար։

–00—ՅՄ