«Սև բերդի» հարող տարածքների հետ կապված Ղուկասյանի, ՔՊ-ի և դատախազության տեսակետները համահունչ են
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Խաչատուր Բալասանյանի պատասխանը` Վարդան Ղուկասյանին.
Առանձին-առանձին հարցազրույցներ չտալու համար որոշեցի այս կերպ անդրադառնալ Վարդան Ղուկասյանի հայտարարությանը՝ Սամվել Բալասանյանի և «Սև բերդի» հետ կապված:
Ինչ վերաբերում է Սամվել Բալասանյանին հարգելուն կամ չհարգելուն. հարկ եմ համարում նշել, որ մենք Վարդան Ղուկասյանի հարգանքի կարիքը չունենք: Գյումրիում, Շիրակի մարզում, ինչպես նաև ամբողջ Հայաստանում Սամվել Բալասանյանի վայելած հարգանքի մասին, կարծում եմ, բոլորը գիտեն: Մենք պարզապես չենք էլ բարձրաձայնում հարգում ենք Վարդան Ղուկասյանին թե՝ ոչ, նախընտրում ենք լռել՝ դուրս գալով ներկայիս քաղաքական տրամաբանությունից:
«Սև բերդի» մասին. այո՛, պետք է լինես կույր, որ չնկատես, թե ինչ հոյակերտ կառույց է ստացել Սամվել Բալասանյանը՝ աղբավայրի վրա: Ֆիքսենք մեկ կարևոր հանգամանք. «Սև բերդի» հարող տարածքների հետ կապված Վարդան Ղուկասյանի, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության և ՀՀ դատախազության տեսակետները կարծես թե համահունչ են: Հույս ունեմ, ավելին՝ ներքին վստահություն ունեմ, որ այդ համընկնումը պատահական է:
–00—ՍՊ