«Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ-ն բախվել է վարչական մարմինների կողմից հերթական ակնհայտ ապօրինություններին

23/05/2025 15:20 Ներքին կյանք

««Սոգլասիե Արմենիա» ՓԲ ընկերությունը բախվել է Վարչական մարմինների կողմից հերթական ակնհայտ ապօրինություններին:

Նախ Երևանի քաղաքապետարանն ակնհայտ անհիմն դիմում է ներկայացնում Դատարան: Դիմումի հիման վրա Ընկերության բոլոր ակտիվների վրա սահմանափակում է կիրառվում, այդ թվում Կադաստրի Կոմիտեի կողմից:

Կարճ ժամանակ անց չնայած այդ պահանջի ակնհայտ անհիմն լինելուն` բոլոր պարտավորությունները կատարվել էին, իսկ դատական գործը Ընկերության դեմ` կարճվել է Դատարանի կողմից:

Պարզ չէ ինչ մեխանիզմով ս.թ. մայիսի 20-ից Կադաստրի կոմիտեի աշխատակիցները տեղյակ լինելով դատական ակտից` մինչ օրս պահպանում է Դատարանի որոշմամբ վերացված սահմանափակումները, դրանով ոչ միայն պատճառելով Ընկերությանը էական վնաս, այլ նաև խախտելով պարտադիր կատարման ենթակա դատական ակտը:

Նման ոչ իրավաչափ, անօրինական վարչարարության վերաբերյալ դեպքերն էական վնաս են պատճառում Հայաստանում տնտեսական գործունեությանը և բիզնես միջավայրին` ընդհանրապես:

Հրավիրում ենք իրավասու մարմինների և Կադաստրի Կոմիտեի ղեկավարի ուշադրությունը ստեղծված ակնհայտ խնդրին և ակնկալում ենք հրատապ լուծում»:

«Սոգլասիե Արմենիա» ՓԲ ընկերություն

–00—ՅՄ