Սա ոչ միայն բանակի, այլև պետության վախճանն է. Գարեգին Խումարյան
22/05/2025 23:41
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Հայաստանի հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փողով բանակից ազատվելու, կամ ծառայության տևողությունը կրճատելու քննարկվող կարգավորումը երբևիցե լսածս ամենազազրելի բաներից մեկն է։ Հազարապատիկ ավելի զազրելի, քան կաշառքով կամ քաղաքացիություն փոխելով մամայի բալեքին բանակից թռցնելու պրակտիկան։ Եթե այս օրինագիծն ընդունվում է, ապա մենք որպես պետություն պաշտոնապես ասում ենք, որ մեր երկրում մահվան առաջ մարդիկ այլևս հավասար չեն։
Այնպես չէր, որ առաջ էլ առանձնապես հավասար էին, բայց սա վերջնական լեգիտիմացումն է կործանարար այդ անհավասարության։ Սա նվաստացուցիչ, մարդկային արժանապատվություն ոչնչացնող վերաբերմունք է։ Սա ոչ միայն բանակի, սա պետության վախճանն է, որ է»։
–00—ՍՊ