Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. երկու տուժած կա

22/05/2025 22:36 Ներքին կյանք

Հրդեհ ավտոմեքենայում. կա երկու տուժած

 

Կապանի «Խուստուփ» թոնրատան մոտակայքում ընթացքի ժամանակ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի արտահոսք, ինչի հետևանքով սրահում հրդեհ է բռնկվել, այնուհետև ավտոմեքենան բախվել է կայանած «Hyundai» և «Opel» մակնիշների ավտոմեքենաներին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն: