Պատրիարք Կիրիլի օրհնությամբ Գյումրի են տարվել Բարեխոս Սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքները

22/05/2025 21:37 Ներքին կյանք

Պատրիարք Կիրիլի օրհնությամբ Գյումրի են տարվել Բարեխոս Սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքները, հայտնում է Sputnik Արմենիան։

Սրբի մասունքները տեղադրվել են Սուրբ Միքայել Հրեշտակապետի եկեղեցում։ Սրբին խոնարհվելու են գնացել Գյումրու քաղաքապետն ու համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Արարողակարգին ներկա են եղել նաև Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, ինչպես նաև բարձրաստիճան ռուս զինվորականներ։

Սրբի մասունքները Հայաստանում կմնան մինչև հունիսի 30-ը։

–00—ՍՊ