Կարգախմբերը կլինեն այն տարածքներում, որտեղ անցկացվելու են ավարտական միջոցառումներ
22/05/2025 17:17
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Մայիսի 23-ին ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Վաղ առավոտից ՆԳՆ ոստիկանության կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և, առհասարակ, այն տարածքներում, որտեղ անցկացվելու են ավարտական միջոցառումներ՝ պահպանելով հասարակական կարգ և անվտանգություն։
ՆԳՆ ոստիկանության ծառայողներն արագ արձագանքելու և խստորեն հակազդելու են ցանկացած իրավախախտման՝ ճանապարհային երթևեկության աննշան թվացող խախտումից սկսած։
Միջոցառումների մասնակիցներին հորդորում ենք դրսևորել բարձր իրավագիտակցություն և իրավահարգ վարք։
ՆԳՆ ոստիկանության միջոցառումների և արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն։
–00–ԱՀ