Հայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել

22/05/2025 12:35 Ներքին կյանք

Հայաստանում և Վրաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել:

«Ուրախ ենք տեղեկացնել Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության և Վրաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության միջև վարչական համաձայնագրի ստորագրման մասին, որն ուղղված է օպերատիվ փոխգործակցության, համատեղ գործունեության և արտակարգ իրավիճակներում աջակցության ամրապնդմանը:

Ակնկալում ենք խորացված և արդյունավետ համագործակցություն»,- հայտնում են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունից:

–00—ՅՄ