Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Հարություն Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարացվել է
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Հարություն Գրիգորյանի կալանավորման ժամկետը երկարացվել է։ Պաշտպան Լևոն Սահակյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ հատուկ վերանայման բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 26-ին։
«Ինչպես հայտնի է Վճռաբեկ դատարանը բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազի ԺԱՄԿԵՏԱՆՑ բողոքը և Արա Մխիթարյանի մահվան փաստը, որպես նոր ի հայտ եկած հանգամանք դիտելով, Հարություն Գրիգորյանի գործն ուղարկել էր նոր քննության։
Նույն որշմամբ Վճռաբեկ դատարանը 5 տարի անազատության մեջ գտնվող Հարութի նկատմամբ ընտրել էր կալանքը որպես խափանման միջոց։
Պատճառաբանվում է, որ նախատեսվող հնարավոր ԱՄԵՆԱԽԻՍՏ պատժի ավելի քան 70% ն արդեն «կրած» Հարութը կարող է փախչել կամ ապօրինի ազդեցություն ունենալ (երևի փորձագետների նկատմամբ)։
Հարություն Գրիգորյանին օրենքով Չսահմանված կարգով կրկին դատելու և ազատության իրավունքի կոպտագույնս խախտման հարցը կգնահատի Եվրոպական դատարանը։
Իրավական ողբերգությունը շարունակել է առաջին ատյանի դատարանում գործի նոր քննության ընթացքում։ Դատարանը երկարաձգել է կալանքի ժամկետը նույն պատճառաբանությամբ։
Մեր կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքը պարզ կլինի մայիսի 26-ին։
Հուսով ենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կստանձնի իրավական այս «փոքրիկ» խայտառակությունից մեր արդարադատությունը փրկելու պատասխանատվությունը»,- գրել է Լևոն Սահակյանը։
–00—ՅՄ