Զորակոչի առավելագույն տարիք կսահմանվի 37 տարեկանը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News
Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը։ Համապատասխան որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստին։
Առաջարկվեց պարտադիր զինծառայության անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկան։ Մինչև 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալն այլ պետությունում զինծառայություն չանցած կամ 1 տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար ՀՀ զինված ուժերում օրենքով սահմանված 24-ամսյա ծառայության ժամկետը փոխարինել 12-ամսյա ժամկետով ծառայությամբ, ինչպես նաև այդ ժամկետով ծառայության չզորակոչվելու դիմաց նախատեսել 2,5 միլիոն դրամ պետբյուջե վճարելու պարտականություն։
Մինչև 16 տարին լրանալը (զինվորական հաշվառման տարիք) ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների կողմից դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 միլիոն դրամ։
–00—ՅՄ