Պաշտոնանկություն և նոր նշանակում Քննչական կոմիտեում

21/05/2025 23:36 Ներքին կյանք

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մայիսի 20-ին հրաման է ստորագրել, որով Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Պապինի Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր գրավոր դիմումի համաձայն։

Արթուր Պողոսյանի մեկ այլ հրամանով Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Աղասի Սամվելի Իսահակյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից։

–00—ՍՊ