Հախումի և Բերքաբերի ջրամբարներում ձկների անկման պատճառը ձկնատեսակներին բնորոշ մակաբույծներն են
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին մայիսի 14-ին Տավուշի մարզպետի աշխատակազմից ահազանգ էր ստացվել Հախումի (Պառավաքարի) և Բերքաբերի (Ջողազի) ջրամբարներում նկատված անկած ձկների վերաբերյալ․ տեղեկացնում են ԲԸՏՄ-ից։
«Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում ջրամբարներից կատարվել են ջրերի նմուշառումներ, իսկ անկած ձկների խմբաքանակներն ուղարկվել են ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ։ ԲԸՏՄ լաբորատոր հետազոտությունների արդյունքներով՝ ջրամբարների ջրերում քիմիապես աղտոտվածություն չի հայտնաբերվել։
ՍԱՏՄ մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտությունների արդյունքներով՝ ձկների անկման պատճառ են հանդիսացել ձկնատեսակներին բնորոշ մակաբույծներն ու հարուցիչները, որոնք մարդու կյանքի և առողջության համար վտանգ չեն ներկայացնում»,- ասված է հաղորդագրությունում։
–00—ՅՄ