2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարար
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականով՝ Մարմարիկում 2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի։ «Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Մարմարիկում 2-ամյա Տիգրան Պետրոսյանի կորելու ցավալի դեպքին:
Նախարարը վստահեցրեց՝ երբ ստացել են ահազանգը, անմիջապես թե՛ փրկարարական, թե՛ ոստիկանական աշխատանքները սկսվել են:
«Մենք երկու ուղղությամբ ենք պատկերացրել աշխատանքը՝ հաշվի առնելով փոքրիկի տարիքը: Այս տրամաբանության մեջ կարող էին լինել մի շարք վարկածներ: Փրկարար ծառայությունը սկսել է որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը: Մինչ այս պահը աշխատանքներում ներգրավված է եղել շուրջ 1240 փրկարար և շարունակում է ներգրավված լինել»,-ասաց Սարգսյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ