ANIF-ն ավելի մեծ չափով հարկ է մուծել, քան գումար ստացել պետությունից
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամին (ANIF) վերջին հարցազրույցներից մեկում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հնչեցնելով մի շարք ոչ ճշգրիտ և իրականությանը չհամապատասխանող պնդումներ։ Այդպիսի պնդումներ և հայտարարություններ հնչում են տարբեր անձանց կողմից՝ կասկածի տակ դնելով ANIF-ի արդյունավետոթյունը և խոսելով կառույցի մասին՝ որպես ձախողված նախաձեռնության։ Մինչդեռ իրականությունը լիովին տարբերվում է հնչող գնահատականներից, ինչը փաստվում է իրական թվային պատկերով։ Այս մասին գրում է radar.am-ը:
Խիստ հատկանշական փաստ է, որ ANIF-ի վրա պետությունը ծախսել է 4.13 մլրդ ՀՀ դրամ գումար, որի դիմաց ANIF-ը, իր դուստր ընկերություններով, պետությանը վճարել է առնվազն 5.5 մլրդ ՀՀ դրամ հարկ։ Ստացվում է՝ պետությունն իր ներդրած գումարից ավելի ոչ միայն ետ է ստացել հարկերի տեսքով, այլև նպաստել է երկրում տնտեսական աշխուժությանը, ներգրավել է միջազգային ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր, հիմնել նոր բիզնեսներ։ Ի՞նչ է դա, եթե ոչ հաջող ներդրում։
ANIF-ը ստեղծվել էր 2019 թվականին՝ որպես պետական ներդրումային գործիք՝ ուղղված օտարերկրյա և տեղական ներդրումների ներգրավմանը։ Այն գործել է կիսանկախ զարգացման գործակալության մոդելով՝ համադրելով պետական ֆինանսավորումը մասնավոր հատվածին բնորոշ գործելաոճի հետ։
Չնայած գրանցված էական արդյունքներին՝ 2024 թվականի մայիսին կառավարությունը որոշում ընդունեց լուծարել հիմնադրամը՝ առանց հստակ և հրապարակված պաշտոնական հիմնավորման։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։