Երևանում գազամատակարարման ընդհատումների պատճառը կարգավորիչ կետի աշխատանքի խափանումն է
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Պահարանային գազի կարգավորիչ կետի աշխատանքի խափանման պատճառով մայիսի 21-ին՝ ժամը 06։20-ից, դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Զաքյան, Խորենացու փողոցներով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: Այդ մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից:
Ժամը 06։30-ից դադարեցվել է նաև Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայով, Գրիբոյեդովի, Զարյան, Վրացական փողոցներով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
–00—ՅՄ