Կոռուպցիոն շղթան շատ ավելի բարձր է հասնում․ Երևանի նախկին դատախազ

Երեւանի նախկին դատախազ, այժմ փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․ «Այսօր կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի՝ շինարարության ոլորտին առնչվող պաշտոնյաներ։

Արդեն երկու տարի է կրկնում եմ, որ նշված կառույցները կառուցապատողներց գտնվում են կոռուպցիոն կախվածության մեջ։ Որպես նշվածի հիմնավոր փաստարկ՝ բազմիցս, կոնկրետ հասցեներով ներկայացրել եմ Երևան քաղաքի բնակելի միջավայրի շինհրապարակներում ապօրինի տեղադրված բետոնհանգույցները, որոնք իրենց թունավոր արտանետումներով վտանգ են ներկայացնում քաղաքացիների կյանքի և առողջության համար։

Բետոնհանգույցների ապօրինի լինելը հաստատվել է նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից, ուստի դիմել եմ նաև Երևանի քաղաքապետին, Տեսչական մարմնի ղեկավարին, սակայն որևէ պատշաճ արձագանք չկա, հակառակը՝ նոր ապօրինի բետոնհանգույց է տեղադրվել Նոր Նորք վարչական շրջանում,ինչը հիմնավոր կասկած է առաջացնում, որ կոռուպցիոն շղթան շատ ավելի բարձր է հասնում։ Ուստի բոլոր քրեական վարույթներով պետք է նախաքննության առաջնային վարկած համարել այն, որ ներքին օղակի պաշտոնատար անձինք միանշանակ միայնակ չեն գործել, քանի որ կոնկրետ օրինակ եմ ներկայացնում»։

 

 

–00—ՍՊ