Թալին-Մաստարա ճանապարհին մեքենաներ են բախվել, տուժածներ կան 

 

Մայիսի 20-ին, ժամը 18:15-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը և «Toyota» մակնիշի ավտոմեքենան։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և մեկ ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ուղևորին․ վերջինս վարորդի հետ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Toyota» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

–00—ՍՊ