ՀՀ-ում Իսպանիայի դեսպանի հետ քննարկվել է ավիացիոն ոլորտի համագործակցությունը

 

 

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունն ու Իսպանիայի Թագավորությունն ունեն կայուն և բարեկամական հարաբերություններ, որոնք նոր հեռանկարներ են բացում ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտի, էներգետիկայի և ճանապարհային անվտանգության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման համար։

Խուդաթյանը կարևորել է ավիացիոն ոլորտում համագործակցության խորացման, ավիաչվերթների աշխարհագրության ընդլայնման և ավիաընկերությունների թվի ավելացման հնարավորությունները։

Դեսպանն իր հերթին ընդգծել է հատկապես ենթակառուցվածքների բարելավման ոլորտում համագործակցության խորացման փաստը։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

 

–00—ՍՊ