Ձերբակալվել է տեսչական մարմնի Երևանի բաժնի պետը

Այսօր տեղեկություն տարածվեց, որ քաղաքաշինության, տեխնիկական ու հրդեհային տեսչական մարմնի աշխատակիցներ են ձերբակալվել:

24News-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին լուրը․ «Կաշառք ստանալու, տալու դեպքերի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը»։

Հերմինե Միքայելյան

–00—ՅՄ