Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն․վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը
20/05/2025
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Այսօր՝ մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13։30-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Աբրահամ Ա․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վախթանգ Ա․-ի վարած «Kia Optima» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և կոտրել այն։
Վթարի հետևանքով «Nissan Pathfinder»-ի վարորդ Աբրահամ Ա․-ն տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
–00–ԱՀ