Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձինք

24News-ը վաղ առավոտյան տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները եկել են Երևանի քաղաքապետարան։

Ի պատասխան մեր հարցման՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ ձերբակալվել են քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձինք:

«Քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձինք։ Այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում` նախաքննության շահերից ելնելով»,-ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Նշենք, որ վաղ առավոտյան 24News-ը Երևանի քաղաքապետարանում ֆիքսել էր Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչներին շենքում, սակայն նրանք դուրս եկան շենքից և գնացել են քաղաքապետարանի 2-րդ մասնաշենք, որտեղ էլ և տեղի է ունեցել խուզարկությունն ու ձերբակալությունները:

Մերի Մանուկյան

–00—ՅՄ