Նոր նշաձող` քաղաքաշինության ոլորտում, կյանքի նոր որակ՝ բնակիչների համար
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Երևանի Աջափնյակ վարչական շրջանը համալրվել է նոր, ժամանակակից և հարմարավետ նոր բնակելի թաղամասով։ Գրիգոր Հասրաթյան փողոցի 15 հասցեում կառուցված «Կռունկ» բնակելի թաղամասը կառուցվել է «Արտքոմփանի» ընկերության կողմից: Թաղամասի բացմանը ներկա են եղել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, թաղամասի կառուցապատման աշխատանքներում ներգրավված մասնագետներ, գործընկեր կազմակերպություններ, թաղամասի բնակիչներ և այլ հյուրեր։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն իր շնորհավորական ուղերձում շեշտել է որակյալ թաղամասային կառուցապատման ծրագրեր իրականացնելու կարևորությունը և հայտնել, որ նման ծրագրերն իրենց կողմից կստանան աջակցություն ու կարժանան խրախուսանքի։
«Կռունկ» թաղամասի շինարարությունն իրականացվել է 2020 թվականից ի վեր՝ ԱՐՏՔՈՄՓԱՆԻ ընկերության կողմից: Պրոֆեսիոնալ թիմն ապահովել է կառուցապատման գործընթացի սահուն և արդյունավետ ընթացքը, միավորելով ոլորտի լավագույն մասնագետներին ու կազմակերպություններին։ Թաղամասը ներառում է 14-հարկանի 3 նոր շենք՝ 273 հարմարավետ բնակարաններով, կոմերցիոն տարածքներ, 192 ստորգետնյա ավտոկայանատեղի, կանաչապատ ու ընդարձակ բակեր, ֆուտբոլի դաշտ, խաղահրապարակներ, զրուցարաններ, սպորտային ու հանգստի գոտիներ։ Նախագիծն աչքի է ընկնում բարձր սեյսմակայունությամբ (9+ բալ) և ժամանակակից ինժեներատեխնիկական լուծումներով։ Այնտեղ բնակվելու են ավելի քան 270 ընտանիքներ, որոնք այսօր վայելում են կյանքի բարձր որակ, հարմարավետություն, հանգստի ու ժամանցի հնարավորություններ։
Միջոցառման ժամանակ շնորհակալագրեր հանձնվեցին թաղամասի կառուցապատման աշխատանքներում իրենց մեծ ներդրումն ունեցած մասնագետներին և գործընկեր կազմակերպություններին։ Այնուհետև պետական կառավարման,ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և այլ հյուրեր շրջայց կատարեցին նոր թաղամասի նորակառույց բնակարաններ, իսկ որպես նոր կյանքի սկիզբ՝ նոր թաղամասում իրականացրեցին ծառատունկ։
«Կռունկ» բնակելի թաղամասը կյանքի նոր չափանիշների վառ օրինակ է և լավագույն ապացույց, որ Հայաստանում հնարավոր է սահմանված ժամկետներում կառուցել որակյալ, ժամանակակից և հարմարավետ միջավայր՝ միջազգային չափանիշներին համապատասխան:
–00—ՅՄ