Հրդեհ է բռնկվել Արին Բերդի փողոցում գտնվող չշահագործվող պահեստներում

Մայիսի 19-ին՝ ժամը 17:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 144 շենքի մոտակայքում ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արին Բերդի փողոցում գտնվող չշահագործվող պահեստներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։59-ին, մարվել՝ 18։07-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 150 քմ) և կուտակած աղբ (մոտ 10 խմ)։

–00—ՅՄ