Սահմանազատման գործընթացը մեր մարզով էլ կանցնի, սահմանների հստակեցում կլինի․ Գեղարքունիքի մարզպետ

Ես մտածում եմ՝ սահմանազատման գործընթացը կշարունակվի, մեր մարզով էլ կանցնի, մեր մոտ էլ սահմանների հստակեցում կլինի, դրա արդյունքում ադրբեջանական զորքերը հետ կգնան։ Նման հայտարարություն է արել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ Հ1-ի եթերում պատասխանելով հարցին, թե արդյոք կրակոցներ հնչում են ադրբեջանական կողմից։

«Մենք որոշ գյուղերին սահմանամերձի կարգավիճակ չենք տալիս, որովհետեւ չենք ուզում հարմարվենք այդ մտքին, ադրբեջանցիները հետ կգնան, եւ այդ համայնքներն իրենց հանգիստ կյանքով կապրեն»,- ասել է նա։

–00—ՍՊ