2018-ին «հպարտ» հայտարարված քաղաքացուն այսօր իշխանական ընտանիքը հրապարակային հայհոյում է․ Մալյան

18/05/2025 22:18 Ներքին կյանք

«Արթուն ենք» շարժման ներկայացուցիչ Նարեկ Մալյանը գրում է․

«Երբեք որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ Հայաստանի ղեկավարների կանանցից մեկը ՀՀ քաղաքացուն հրապարակային կանվանի ոջիլ, մյուս քաղաքացուն՝ տխմար և այսպես շարունակ: Ոչ Ռիմա Դեմիրճյանը, ոչ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, ոչ Բելլա Քոչարյանը, ոչ Ռիտա Սարգսյանը երբեք նման բան իրենց թույլ տալ չէին կարող:

2018-ին «հպարտ» հայտարարված քաղաքացուն այսօր իշխանական ընտանիքը հրապարակային հայհոյում է:

Կարծում եմ ժամանակն է էվոլյուցիոն տեսության մեջ շտկումներ մտցնելու: Կարող ենք արդեն վստահ պնդել, որ ոջիլը առաջացել է հպարտ քաղաքացուց:

Կարճ տևեց հպարտ քաղաքացուց մինչև ոջիլ էվոլյուցիան՝ ընդամենը 7 տարի:

Ես առաջարկում եմ ոջիլներով հավաքվենք և իմպիչմենտի միջոցով վռնդենք սրանց, կամ համակերպվենք ոջիլի կարգավիճակին, ինչպես որոշ ընդդիմադիր պատգամավորներ արդեն արել են:

Իսկ դուք ի՞նչ առաջարկ ունեք… սիրով կլսեմ:

#արթունենք

#իմպիչմենտ»: