33 տարի առաջ այս օրը հայկական ուժերը ազատագրեցին ռազմավարական նշանակություն ունեցող Բերձոր քաղաքը

18/05/2025 10:58 Ներքին կյանք

33 տարի առաջ` Շուշիի ազատագրումից հետո, մայիսի 18-ին հայկական ուժերը ազատագրեցին ռազմավարական նշանակություն ունեցող Բերձոր քաղաքը։

Հումանիտար միջանցքով սկսվեց Արցախին սննդամթերքի, վառելանյութի, դեղորայքի և այլ անհրաժեշտ ապրանքների առաքումը։

Բերձորի ազատագրումով Արցախը դուրս եկավ շրջափակումից, բացվեց «կյանքի ճանապարհը», և Արցախը կապվեց մայր հայրենիքին։

–00—ՍՊ