Սրբապղծութուն՝ Երևանում․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից եղևնիներ են գողացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 14-ին  գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են թվով 2 արծաթափայլ եղևնի։

Գողության հետևանքով Երևան համայնքին պատճառվել է 150 հազար դրամի վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։