Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 18-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Մայիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-21 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մինչև մայիսի 18-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևանում մայիսի 18-20-ին, 21-ի գիշերը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

–00—ՍՊ