Ոստիկանները հափշտակություն են արել. 2 անձ ձերբակալվել է

Հակակոռուպցիոն կոմիտեից, ի պատասխան մեր հարցման,  հաստատեցին, որ 2 ոստիկան է ձերբակալվել:

«Ոստիկանության աշխատակիցները ձերբակալվել են իրենց վստահված խոշոր չափերով գույքը հափշտակելու մեղադրանքներով»,- մանրամասնեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Ըստ մեզ հասած տեղեկության՝ հատուկ պահպանվող տարածքում գտնվող մեքենաներ, ինչպես նաև` մեքենաների ավտոպահեստամասեր են գողացել և վաճառել։

24News-ին հայտնի դարձավ, որ ձերբակալված անձանցից մեկը ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հերթապահ ծառայության բաժնի նախկին պետ Հրաչյա Հովսեփյանն է եղել, որն այժմ աշխատում է որպես պարեկ։

Մերի Մանուկյան