Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց խաչմերուկում լուսացուցային եռաֆազ ռեժիմը կփոխարինվի երկֆազով

16/05/2025 17:51 Ներքին կյանք

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայիսի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Մաշտոցի պողոտա – Խորենացի փողոց խաչմերուկում լուսացուցային կարգավորման եռաֆազ ռեժիմը կփոխարինվի երկֆազով:

Փոփոխությունից հետո Մաշտոցի պողոտայով երթևեկող հոսքերի երկու ուղղությունները կաշխատեն միաժամանակ:

–00—ՅՄ