Իշխող ուժի տևական ու հետևողական քաղաքականությունն է լրագրողներին թիրախավորելը․ հայտարարություն

15/05/2025 21:32 Ներքին կյանք

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․

Լրագրողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու առթիվ․

Վրդովմունք ենք հայտնում բուն լրագրողական գործունեության համար՝ 2021 թվականի դեպքով լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու առթիվ։ Այդ ակնհայտ ռեպրեսիվ միջոցը պետք է դիտարկել խոսքի ազատությունն ու լրագրողներին թիրախավորելու՝ իշխող ուժի տևական ու հետևողական քաղաքականության համատեքստում։

Լրագրող Անուշ Միրզոյանին հայտնում ենք մեր համերաշխությունն ու իրավաբանական օգնության լիակատար պատրաստակամությունը։

–00—ՍՊ