Դուք ստեղծել եք վարքի օրինակ, որի մասին հիշելու եք մինչև խորը ծերություն․ Հակոբյանը՝ ՔՊ-ականներին
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Փաստաբան Սոս Հակոբյանը գրում է․ «Ես անկեղծ չգիտեմ, թե ինչի է որոշ քպ-ական երեսփոխանների թվում, որ եթե Քոչարյանենց փոխարեն իշխանության գա այլ ընդդիմադիր ուժ, ապա այդ մարդիկ չեն հիշելու Ռուբինյանների, Արշակյանների, Կոնջորյանների և այլոց կողմից այս երկու օրվա ընթացքում Լևոն Քոչարյանի անձնական արժանապատվության նսեմացման անթույլատրելի դեպքերը, և դրանով բոլոր բարոյական կարմիր գծերի նրանց անհեռատես անցումը…
Դուք ստեղծել եք վարքի օրինակներ, որոնց մասին դեռ հիշելու եք մինչև խորը ծերություն։
Լավ, ինչքան պիտի տխմար լինես, որ մտածես, եթե Քոչարյանի ժամանակ քաղմասում թուղթ են մցրել մարդու բերանը, ապա ժամանակակիցները պետք է հանդուրժեն իշխանության անսանձ, լկստի, փողոցային, խուլիգանական վարքը, անբարոյականության թրենդի թելադրանքը, և, որոնք ավելի կարևոր են՝ Արցախի կորուստը, Հայաստանի տարածքի մասնակի օկուպացիան, պետական ապարատի դեգրադացիան և անկախության հեռանկարի հետևողական ոչնչացումը»։
–00—ՅՄ