Կալանքը պատի՞ժ, թե՞ խափանման միջոց. դեպքերն աճել են
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է կալանքի, որպես խափանման միջոցի, կիրառման դեպքերի աճ. դատարաններն սկսել են ավելի հաճախ բավարարել քննիչների՝ կալանքի միջնորդությունները: Այս միտումը հաստատվում է պաշտոնական վիճակագրությամբ։ Այս մասին բարձրաձայնում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, փոխանցում է Radar.am-ը:
Վիճակագրական տվյալներ
Ըստ ՀՀ դատախազության հաշվետվության՝ առաջին ատյանի դատարաններում կալանքի միջնորդությունների վերաբերյալ հետևյալ պատկերն է՝
2024 թվական՝ ներկայացվել է 2282 միջնորդություն, բավարարվել է 2013-ը (88.2%):
2023 թվական՝ ներկայացվել է 2040 միջնորդություն, բավարարվել է 1559-ը (76.4%):
2022 թվական՝ ներկայացվել է 1599 միջնորդություն, բավարարվել է 1207-ը (75.5%):
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին երեք տարում կալանքի միջնորդությունների թիվն ու բավարարված միջնորդությունների տոկոսային մասնաբաժինն աճել են:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ