Հոսանքահարման հետևանքով զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
14/05/2025
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

Հոսանքահարման հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը ՝ մանրամասնելով, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
Հիշեցնենք, որ ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ մայիսի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։
–00—ՅՄ