Ուժեղ կարկուտը վնասվել է ցանքատարածություններ, այգիներ և տների տանիքներ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Այրում խոշորացված համայնքի բնակավայրերից Ճաճկանում և ևս մի քանի բնակավայրերում մոտ 5 րոպե տևողությամբ ուժեղ կարկուտ է տեղացել։
Կարկուտի հետևանքով վնասվել են ցանքատարածություններ, այգիներ, տների տանիքներ։
Տուժել են հացահատիկի դաշտերը, բանջարաբոստանային մշակաբույսերը, ինչպես նաև մրգատու ծառեր։ Շատ գյուղացիներ, որոնք ողջ տարվա ընթացքում հույս էին դրել բերքի վրա, այսօր կանգնած են մեծ վնասների և անորոշության առջև։ Որոշ համայնքներում վնասների չափը կազմում է մինչև 70-80 տոկոս, ինչը լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքներ կարող է ունենալ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
–00—ՍՊ