Մեկ անձ է ձերբակալվել Երևանի ավագանու անդամի կնոջ մեքենան հրկիզելու համար
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ Երևանի ավագանու անդամի կնոջ մեքենան հրկիզելու գործով մեկ անձ է ձերբակալվել։
«Մայիսի 6-ին` ժամը 4։22-ին, հաղորդում էր ստացվել, որ մայրաքաղաքի Մկրտիչ Սեդրակյան փողոցում՝ Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենա է այրվում։ Գույքի դիտավորյալ վնասման դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։
ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 7-ին հանցանքը կատարելու անմիջական կասկածի հիմքով ձերբակալվել է մեկ անձ։ Նա ներկայացվել է նախաքննական մարմին։ Միջոցառումները շարունակվում են»,- գրել է նա։
–00—ՅՄ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Թազա մեղադրանք ա, հիմա էլ ասում են` տոներն ենք խլում, ձեզ համար էդ տոները միայն կենաց են եղել
-
Գերմանիան պատրաստ է ներկա գտնվել Ստամբուլում ՌԴ֊ի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցություններին
-
Այս այլանդակությունների հետ կապ չունե՞ք, սու՞րբ եք, միայն Արամ Սարգսյանի կուսակցությունը կապ ունի՞
-
«Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրենից կբռնագանձվի 6 անշարժ գույք, դրամական միջոցներ
-
Սամվել Վարդանյանի մեղքն այն է, որ Մասիվի թաղապետի նման 10 հոգի էլ չուներ, որ հարձակվեր ՔՊ-ականի վրա
-
Ուժեղ քամու հետևանքով Երևանի կենտրոնում արձանագրվել է փոշու կոնցենտրացիայի զգալի աճ
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է