Անհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են

Մայիսի 12-ի վաղ առավոտից նույն ինտենսիվությամբ վերսկսվել են մայիսի 4-ից անհայտ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ որոնողական աշխատանքներին ներգրավված են մեծաթիվ ուժեր Փրկարար ծառայությունից և ոստիկանությունից:

Անդրադառնալով ահազանգին, որ զանգել էին, երեխայի լացի ձայն միացրել ու անջատել՝ 1Lurer.am-ի հետ զրույցում ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը ասաց.

«Ճշտվել է ահազանգողի ինքնությունը, երեխայի կորելու դեպքի հետ որևէ առնչություն չունի»

–00–ԱՀ