Արտակարգ դեպք՝ Երևանում. արտգործնախարարության հարևանությամբ ծառն արմատից կոտրվել ու տապալվել է

Այսօր՝ մայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:20-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Խորենացի – Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում ծառն արմատից պոկվել ու տապալվել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Ծառի տապալման հետևանքով էլ վնասվել է խաչմերուկում տեղադրված ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակը։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Սուրեն Բալդրյանը ու պարեկ Ազատ Խանգալդյանը։

Պարեկները սահմանազատել են տարածքը։

Դեպքի մասին տեղեկացվել են Երևանի քաղաքապետարան և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, սակայն 2 ժամ է՝ նշված կառույցներից ոչ մի արձագանք չկա։ Մարդիկ չգիտեն էլ, թե երբ կժամանեն նշված կառույցներից։

–00—ՅՄ