«Կրթությունը պետք է լինի ազգային ռազմավարություն, ոչ թե շոու»․ Վիտալի Մանգասարյան
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը գրում է․
«Կրթվելը նորաձև չէ, կրթվելը ապրելու ձև է
Նիկոլ Փաշինյանը` 7 տարի միևնույն դասարանում մնացած մարդու համառ տգիտությամբ, շարունակում է տարածվել «կրթվելը նորաձև է» թեզը, ուղղակի և անուղղակի կրթությունը ներկայացնելով որպես ժամանակավոր մոդա, ոչ թե որպես կայուն և կենսական արժեք։
Պատկերացնենք հասարակություն, որտեղ սովորելը նույնացվում է նորաձև հագուստ կրելու հետ. այսօր մոդայիկ է՝ սովորում են, վաղը մոդան փոխվում է՝ մոռանում կրթվելու մասին։ Սա ուղիղ ճանապարհ է դեպի տգիտություն։
Երբ երկրի ղեկավարը կրթությունն անվանում է նորաձև, նա այն դարձնում է սպառողական ապրանք,սակայն կրթությունը պետք է լինի ազգային ռազմավարություն, ոչ թե շոու։ Հակառակ դեպքում վաղը կրթվելը կարող է դառնալ «հնացած»»:
–00–ՍՊ