Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափով

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք. Երևան, Կենտրոն թաղամաս, Մյասնիկյան 20/1) :

Ստուգման արդյունքում վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցանիշն արձանագրել է թերլիցքավորում:

Հայտնաբերված իրավախախտման համար սահմանված է վարչական պատասխանատվություն՝ 4 միլիոն 726 հազար ՀՀ դրամի չափով:

–00—ՍՊ