«Գիշերը Մովսեսի բնակիչները կրակոցի ձայներ են լսել». Ոսկան Սարգսյան

Գիշերը Մովսեսի բնակիչները կրակոցների ձայներ են լսել: Ահազանգում է տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը․

«Մայիսի լույս 8-ի գիշերը Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչները կրակոցներ ձայներ են լսել։

Բնակիչները լրագրողիս հայտնեցին,որ անցած գիշեր մի քանի անգամ երկար կրակահերթերի ձայներ են լսել։ Մովսեսցիները չգիտեն, թե ինչ ուղղությամբ են եղել , կրակոցները Մովսես գյուղի վրա չեն եղել»,- նշել է նա։

–00—ՍՊ