Փրկարարները դուրս են բերել Արփա գետի վտակում արգելափակված ավտոմեքենան

Մայիսի 8-ին, ժամը 07:26-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կեչուտ գյուղում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Արփա գետի վտակում։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «GAZ» մակնիշի ավտոմեքենան։

–00–ԱՀ