Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ՝ Հաղթանակի զբոսայգում

Երևանի Հաղթանակի զբոսայգում` «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ, տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ: Հայտնում է Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունը։

Երեխաները կատարեցին պատերազմի տարիների բանաստեղծություններ և երգեր:

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Դմիտրի Լիցկայը, ՀՀ-ում ՌԴ դեսպանության տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը,ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական, ՌԴ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ Միխայիլ Վոժդաևը,ՀՀ-ում ՌԴ կրթության և գիտության նախարարության փոխտնօրեն Վիկտորիա Դերիպասկոն․

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, որ այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպեցին Երևանի սրտում՝ Մայր Հայաստանի ստորոտում։ Անհնար է չնշել, թե ինչ զգացողությամբ եւ լեզվի գերազանց իմացությամբ են հանդես եկել երեխաները, դա իսկապես տպավորիչ է», – ընդգծել է Երեւանում ՌԶՆԿ-ի տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը։

Իրենց տպավորություններով կիսվեցին նաև միջոցառման մասնակիցները։

–00—ՍՊ