Առեղծվածային դեպք․ Հաղպատի ճանապարհին ձորակից դուրս բերված տղամարդը մահացել է

Երեկ՝ մայիսի 6-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հաղպատ գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ-ին, դեռևս անհայտ հանգամանքներում, «գլխի վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։

Աղբյուրի հաղորդմամբ՝ հիվանդանոց մեկնած ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է ընդունվել  «գանգի հիմքի կոտրվածք հարցականով, ողերի կոտրվածք ողնուղեղի վնասումով, գլխի գագաթային շրջանի պատռած վերք, գանգի վնասվածք» ախտորոշմամբ, ում տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա ռեանիմոբիլով Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխելու ժամանակ ճանապարհին՝ Փամբակի վարչական տարածքում, ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառով մահացել է։

Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում սպանություն (դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։  

–00—ՍՊ