«Wizz Air» ավիաընկերությունը Երևանից կիրականացնի չվերթեր 17 ուղղություններով դեպի 10 երկիր
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

«Wizz Air» ավիաընկերությունը բացում է իր բազան «Զվարթնոց» օդանավակայանում, ինչի կապակցությամբ ավիաընկերությունը ս.թ. հոկտեմբեր ամսից ընդլայնում է չվերթերի աշխարհագրությունը՝ ավելացնելով 8 նոր ուղիղ չվերթեր դեպի Եվրոպա՝
Պրահա-Երևան-Պրահա – հոկտեմբերի 1-ից
Համբուրգ – Երևան-Համբուրգ – հոկտեմբերի 1-ից
Պաֆոս – Երևան-Պաֆոս – հոկտեմբերի 2-ից
Նիցցա- Երևան-Նիցցա – հոկտեմբերի 2-ից
Նեապոլ- Երևան-Նեապոլ -հոկտեմբերի 15-ից
Բարի- Երևան-Բարի – հոկտեմբերի 26-ից
Բուխարեստ- Երևան-Բուխարեստ – հոկտեմբերի 26-ից
Մեմինգեն- Երևան-Մեմինգեն – հոկտեմբերի 28-ից
✅Ավիաընկերությունը նաև ավելացնում է դեպի Դորտմունդ երթուղու հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4 չվերթի։
✅«Զվարթնոց» օդանավակայանում կտեղակայվեն երկու ժամանակակից Airbus A321neo ինքնաթիռներ, որոնք նախորդ սերնդի ինքնաթիռների համեմատ ապահովում են վառելիքի սպառման և CO₂ արտանետումների 20%-ով կրճատում, ինչպես նաև՝ աղմուկի 50%-ով նվազեցում:
✅Ընդհանուր առմամբ «Wizz Air» ավիաընկերությունը Երևանից կիրականացնի չվերթեր 17 ուղղություններով դեպի 10 երկիր:
–00—ՅՄ